Covid-19-ով վարակված 149 պացիենտ սպասում է հոսպիտալացման

Covid-19-ով վարակված 149 պացիենտ սպասում է հոսպիտալացման

PanARMENIAN.Net - Covid-19-ի դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Քովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդն ընդլայնելու ուղղությամբ:

Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- ասվում է գրառման մեջ

ՀՀ-ում մարտի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190,741 դեպք, որից 172,096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14,287 պացիենտ:

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի (Covid-19) դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ AstraZeneca ընկերության պատվաստանյութի 24,000 դեղաչափ: Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---