Պեսկով․ Բոլորը պետք է հիշեն ԼՂ-ում պատերազմի դադարեցման գործում Պուտինի անձնական ներդրումը

Պեսկով․ Բոլորը պետք է հիշեն ԼՂ-ում պատերազմի դադարեցման  գործում Պուտինի անձնական ներդրումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բոլորը պետք է հիշեն Վլադիմիր Պուտինի անձնական ներդրման մասին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում։ Այդ մասին Պեսկովը խոսել է «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե չկա արդյոք մտավախություն, որ ԼՂ-ում իրադարձություններից հետո ՌԴ-ն կարող է կորցնել Անդրկովկասի բարեկամ հանրապետությունները, քանի որ ՀՀ-ում ներքին խռովություն է, իսկ Ադրբեջանը գնալով ավելի է ձգտում դեպի Թուրքիան։

«Մենք հիանալի, վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Այդ հարաբերությունները կարող են ունենալ բազում-բազում ասպեկտներ, որոնք փոխադարձաբար շահավետ են։

Հայաստանի հետ ևս պատմականորեն լավ հարաբերություններ են։ Մենք բազմաթիվ ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք բավականին շահավետ են ՀՀ-ի համար՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ ինչ տեղի ունեցավ․․․Հավանաբար, բոլորը պետք է հիշեն Պուտինի անձնական ներդրման մասին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում»,-ասել է նա։

2020-ի նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն են ստորագրել՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին, որով Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---