Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Արամ I-ին պատմել է Մերձավոր Արեւելքի հանդեպ ԱՄՆ դիրքորոշման մասին

PanARMENIAN.Net - Մերձավոր Արեւելքի գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆրի Ֆելդմանը իր Լիբանան եւ Սիրիա կատարած կարճատեւ այցի ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Անթիլիասի Մայրավանքում, զրույցի ընթացքում կողմերը առանձնապես ընդգծել են տարածաշրջանում հակամարտող կողմերի միջեւ երկխոսության սկիզբը, մասնավորապես` Լիբանանում տիրող ներքին քաղաքական լարվածության կարգավորման հարցում: Ֆելդմանի խոսքով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մշտապես երկխոսություն է պահպանում Լիբանանի նոր կառավարության, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի բոլոր երկրների հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---