Հայաստանցիներն ապրիլի 1-ից կկարողանան Կիպրոս մեկնել30 մարտի 2021 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի առողջապահության նախարարությունն ապրիլի 1-ից Հայաստանը պաշտոնապես ներառել է այն երկրների ցանկում, որտեղից թույլատրվում է զբոսաշրջիկների այցելությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ Առողջապահության նախարարության հատուկ գրանցամատյանում Հայաստանն ընդգրկվել է պետությունների «կարմիր խմբում», որտեղից ժամանող ուղևորները կարող են խուսափել երկշաբաթյա կարանտինից, եթե երկու անգամ հաջողությամբ կորոնավիրուսի թեստ հանձնեն: Կղզի ժամանողները պետք է ունենան 72 ժամվա վաղեմության Covid-19-ի թեստի բացասական պատասխան, որից բացի պետք է սեփական հաշվին ևս մեկ թեստ հանձնեն Լառնակայի կամ Պաֆոսի միջազգային օդանավակայաններում։ Բացի այդ, Կիպրոս ժամանողները կղզի մեկնելուց առաջ 24 ժամվա ընթացքում պետք է առցանց լրացնեն CyprusFlightPass ներգաղթի ձևաթուղթը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |