Ռուսաստանաբնակ միլիոնատեր Բաղդասարովը մահացել է մետրոյի ռելսերին․ Հավանական է ինքնասպանությունը30 մարտի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը զոհվել է Մոսկվայի մետրոյի ռելսերին՝ գնացքը հատել է նրա գլուխը՝ չհասցնելով արգելակել։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 21-ին, սակայն զոհվածի ինքնությունը նոր է պարզվել։ «Երբ արտակարգ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է մտնել գնացքի տակ, նրանք հայտնաբերել են 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի մարմինը։ Գնացքի անիվները կտրել են նրա գլուխը։ Ողջ մնալու շանսեր այս պարագայում նա չուներ։ Զոհվածի մարմինը հանել են և տեղափոխել դատարանի դիահերձարան»,- ասել է աղբյուրը իրավապահ մարմիններում, գրում է News.ru-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել «Դմիտրովսկայա» մետրոյի կայարանում, որի աշխատակիցները՝ նկատելով տղամարդուն, շտապել են օգնության, սակայն արդեն ուշ է եղել։ Մեքենավարը շտապ արգելակում է արել, սակայն գնացքի արագությունը շատ մեծ էր։ Ըստ Հինգերորդ ալիքի՝ գործարարի մոտ գրություն են գտել, որի բովանդակությունը չի հրապարակվում։ «Ալսիկո» ՓԲԸ-ն գյուղատնտեսական արդյունաբերական խումբ է, որը հիմնել է Բաղդասարովը և որը զբաղվում է բույսերի պաշտպանության միջոցնեերի արտադրության ամբողջական ցիկլով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |