Մարտի 14-ին Երեւանում տեղի կունենա Էլվին Էթկինսոնի եւ «The Sound Merchants» քառյակի համերգը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Երեւանում ելույթ կունենա ջազ հարվածային Էլվին Էթկինսոնը եւ «The Sound Merchants» քառյակի համերգը: Ամերիկացի ջազմենների ելույթը տեղի կունենա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող ամենամյա Ջազի օրերի շրջանակներում: Կատարողներն իրենք իրենց երաժշտությունը բնութագրում են որպես ծանր ջազի եւ բլույզի խառնուրդ, համեմված ազգային ռիթմերով ու աշխարհի ժողովրդների մեղեդիներով:



Ջազ հարվածային Էլվին Էթկինսոնը հանդես է եկել ժամանակակից ջազի տարբեր վարպետների հետ: 2007 թվականին «The Sound Merchants» խմբի հետ համատեղ նա «Rhythm Road Jazz Ambassadors Tour» խորագրով շրջագայությամբ հանդես եկավ Մերձավոր Արեւելքի երկրներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---