Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել![]() 30 մարտի 2021 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Արցախում կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4483 քաղաքացու հետազոտություն, որից 595-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2479 դեպք: Կատարվել է 21,931 թեստավորում: Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |