HALO Trust-ի կողմից Արցախի ականապատ տարածքների քարտեզը թշնամուն փոխանցելու հայտարարության հետքերով քրգործը վարույթ է ընդունվել![]() 30 մարտի 2021 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Արցախի քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում վարույթ է ընդունվել մարտի 11-ին զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված The Halo Trust կազմակերպության կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատ տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակն Արցախի պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Քրեական գործը հարուցվել է Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով։ Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է: Բրիտանական HALO Trust բարեգործական կազմակերպությունը հերքել է լուրերը, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: HALO Trust ընկերությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ 2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացրել։ 2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների կողմից HALO Trust-ի նախագծերի ֆինանսավորումն Արցախում դադարեցվում է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |