WP․ ԱՀԿ-ն այլևս հարկ չի համարում ուսումնասիրել լաբորատորիայից SARS-CoV-2-ի արտահոսքի մասին տեսությունը30 մարտի 2021 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները կորոնավիրուսի ծագման վերաբերյալ իրենց զեկույցում անհրաժեշտ չեն համարել շարունակել լաբորատորիայից SARS-CoV-2-ի արտահոսքի մասին հիպոթեզի ուսումնասիրությունը։ Այդ մասին գրել է The Washington Post-ը՝ ԱՀԿ զեկույցին հղումով։ «Փորձագետների թիմը խորհուրդ է տալիս շարունակել ուսումնասիրել կենդանուց մարդուն անցման հնարավոր ուղին, ինչպես նաև վիրուսի տարածումը սառեցված սննդամթերքի միջոցով․․․ Փորձագետների խումբը խորհուրդ չի տալիս լրացուցիչ հետազոտություններ իրականացնել լաբորատոր արտահոսքի մասին հիպոթեզի ուսումնասիրության ուղղությամբ»,- ասվում է հոդվածում, գրում է ՏԱՍՍ-ը։ ԱՀԿ մասնագետները նշել են, որ Ուհանում 3 լաբորատորիա է եղել, որոնք զբաղվել են վիրուսի ախտորոշմամբ կամ տարածման կանխարգելմամբ, ինչպես նաև պատվաստումով։ Նշվում է, որ բոլոր վերոնշյալ օբյեկտներն աշխատում են «բարձր մակարդակով և լավ են կառավարվում», իսկ դրանց աշխատակիցների վարակվելու մասին տվյալներ չկան։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսը մամուլի ասուլիսում ասել է, որ ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսի ծագման հիպոթեզներից ոչ մեկը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել Covid-19-ի դեմ պատվաստանյութի 10 մլն դեղաչափ հատկացնել աղքատ երկրներին, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա սկսել պատվաստման գործընթացը 2021-ի առաջին 100 օրյա ժամկետում։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում |