Հայաստանի ընդդիմությունը համաձայն չէ իր ռազմավարության փոփոխման մասին հայտարարությունների հետ 9 մարտի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո որոշ քաղաքական ուժեր սկսել են խոսել, թե ընդդիմությունը, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), փոխել է գործողությունների ոճն ու ռազմավարությունը` որդեգրելով առավել մեղմ ու հավասարակշռված քաղաքական գիծ: Այսօր մամլո ասուլիսում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը առավել շրջահայաց քաղաքականության է անցել, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ավելի կոշտ դիրքերից հանդես գալ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ոչինչ չի փոխվել ոչ ռազմավարական, ոչ էլ մեթոդաբանության առումով: «Մենք միշտ նույն մեթոդներով ենք պայքարել եւ կշարունակենք մեր պայքարը, իսկ ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի հայտարարությանն, ապա ես կարծում եմ, որ նա սկսել է նկատել այն, ինչ նախկինում չէր տեսնում»,-հայտարարել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |