Նախագահը հանդիպել է ԱԺ մի խումբ անկախ պատգամավորներին![]() 30 մարտի 2021 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի, Վարդան Աթաբեկյանի և Սերգեյ Բագրատյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, երկրում առկա ճգնաժամերին ու դրանց հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: ԱԺ պատգամավորները նախագահին են ներկայացրել իրավիճակի հանգուցալուծման շուրջ իրենց մոտեցումներն ու տեսակետները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։ Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու, իսկ եթե տեղի ունենան կարող են լինել ոչ թե ելք ստեղծված իրավիճակից, այլ նոր ճգնաժամի սկիզբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |