Մատվիենկոն պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով![]() 30 մարտի 2021 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին պարգևատրել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով: Մատվիենկոն պարգևատրվել է համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ի թիվս այլ անձանց և կառույցների, նպաստել է լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատմանն ադրբեջանական գերությունից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |