Մատենադարանը հերքում է․ Արաբատառ ձեռագրեր չեն անհետացել և չեն վաճառվել31 մարտի 2021 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցյան Մատենադարանը հերքել է սոցցանցերում տարածված տեղեկատվությունը, թե իբր կառույցից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: «Facebook սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2020թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը և հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը»,-ասվում Մատենադարանի hանրային կապերի բաժնի հայտարարության մեջ։ Նշվում է, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաև վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել. Մատենադարանի պահոցներից ձեռագրերը 2018-ին չեն տարհանվել։ Նշվում է նաև, որ Մատենադարանի պահոցն այնպիսի հարկում և ապահով վայրում է տեղակայված, որ որևէ շինարարական աշխատանքի պարագայում ձեռագրերը պահոցներից դուրս բերելու անհրաժեշտություն չկա։ «Մատենադարանի ձեռագրերը որպես կանոն թերթակալվում են, մատիտով յուրաքանչյուր թերթի վրա նշվում է համարը։ Ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած լուսանկարներում ձեռագրերը թերթակալված չեն, ինչը վկայում է, որ դրանցում Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերը չեն ներկայացված։ Մատենադարանի ձեռագրերը պարբերաբար գույքագրվում և հաշվառվում են (վերջին գույքագրումը՝ 2019թ.) և ամբողջությամբ գտնվում են Մատենադարանում։ Առ այսօր որևէ կորուստ չի արձանագրվել»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ստեղծման օրվանից միայն համալրվել է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |