Փաշինյան․ Տևական շրջափակումը ՀՀ-ն որոշակիորեն օտարել է տարածաշրջանից31 մարտի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Տևական շրջափակումը Հայաստանը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից։ Այդ մասին վարապետ Նիկոլ Փաշինյանն ասել է մարտի 30-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի հերթական նիստում՝ հավելելով, որ ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային միջավայրն էապես փոխվել է և պետք է գնահատել նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որ կան այս իրավիճակում։ «Մենք, օրինակ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որն ունի սեզոնային բնույթ և կախում եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային»,-ասել է նա: Նա շեշտել է, որ պետք է կարողանալ այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան ՀՀ շրջափակումը վերացնելու առումով և մյուս կողմից, պետք է արձանագրել, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ կենսական շահերի հաշվին։ Նա նշել է, որ քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու կոմունիկացիաների բացումը, որն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել: «Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են ՀՀ շահերից։ Պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն ՀՀ կայուն զարգացումը, ինչ-որ առումով նաև տարածաշրջանի կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է»,-ասել է վարչապետը։ Նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: Փաշինյանն Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք այցելության ժամանակ, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակից, ասել է, որ ամենամեծ խնդիր միմյանց թշնամական ընկալումն է, որր հեշտ լուծվող հարց չէ, բայց դրա ճանապարհին առաջին քայլը կարող է լինել կոմունիկացիաների բացումը։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |