Դավիթ Բեկի բնակիչն ականի պայթյունից վնասվածքներ է ստացել

Դավիթ Բեկի բնակիչն ականի պայթյունից վնասվածքներ է ստացել

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում՝ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ, 32-ամյա Ա. Իվանովը, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքներ է ստացել ականի պայթյունիհետևանքով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

«Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---