Արշակյան․ ՀՀ արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքերը պատրաստ են կլինիկական փորձարկումների31 մարտի 2021 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի և ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին: Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակ արդեն պատրաստ է և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։ Շնորհավորում եմ «Ինժեներական ասոցիացիային», «Ինժեներական քաղաքին», «ԵԻԱ ինժեներինգ» ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար»,-ասվում է գրառման մեջ։ Նախարարը հույս է հայտնել, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը։ Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը մեկնարկել է 2020 թ․ կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |