Հակոբ Արշակյանը հեռանում է ԲՏԱ նախարարի պաշտոնից31 մարտի 2021 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերույթան նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ մարտի 31-ն իր վերջին աշխատանքային օրն է՝ որպես նախարար։ «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով: Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ»,-գրել է նա։ Արշակյանի խոսքով՝ այս քայլով ինքն իր անհանդուրժողականությունն է հայտնում բռնությանը՝ թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Նա հույս է հայտնել, որ «կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կառավարությանը և քաղաքացիներին։ Ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում: Լրագորղի խոսքով՝ Արշակյան խնդրել էր անջատել տեսախցիկը, ապա սպառնացել էր ու հարվածել իրեն, կոտրել համակարգիչը։ Դեպքից հետո Արշակյանը ներողություն էր խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից։ Նա նշել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի պատճառով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |