ԱԱԾ․ Զոհված զինվորի ծնողների անունից Կանադայում ապրող մտերիմից $2700 են հափշտակել31 մարտի 2021 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ քաղաքացին զոհված զինծառայողի ծնողների անունից կապ է հաստատել Կանադայում բնակվող մտերիմի հետ և գումար հափշտակել։ Յու. Մ-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի մտերիմ Ա. Գ-ի հետ և, նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, խնդրել է գումար ուղարկել զոհվածի գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով։ Խեղաթյուրելով իրական փաստերը՝ նա մոլորության մեջ է գցել գույքի իրական սեփականատերերին, ինչի արդյունքում դրամական փոխանցումների համակարգով նրանցից ստացել է խոշոր չափերի՝ 1,399,329 դրամին համարժեք 2700 դոլար և խաբեության եղանակով հափշտակել այն: Յու. Մ-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Յու. Մ-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, դիմել իրավապահ մարմիններին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |