17-ամյա տղան գյումրեցի ծանոթին սպանել է սոցցանցում վեճի պատճառով![]() 31 մարտի 2021 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի 17-ամյա բնակիչը գյումրեցի ծանոթին սպանել է սոցցանցում վեճի պատճառով։ Երկու օգտատեր ծանոթացել, շփվել էին սոցցանցի միջոցով, քննարկել տարբեր հարցեր, իսկ մի օր տհաճ երկխոսությունը սպանության պատճառ էր դարձել: Նրանցից մեկը պարզել էր, թե որտեղ է բնակվում մյուս օգտատերը, բնակարանից դուրս էր հրավիրել ու հենց շքամուտքում դանակահարել: Դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին։ Ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվելու, որ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկում՝ աստիճանների վրա, հայտնաբերվել է տղամարդու դի՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ճշտել է մահացածի ինքնությունը՝ նույն շենքի 25-ամյա բնակիչ էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի 17-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա մարտի 29-ին ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանեց կատարածը։ Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |