ՄԻՊ․ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ![]() 31 մարտի 2021 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: «Ինչ էլ անունը դնեք` Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ամբողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը: Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն»,- ասվում է գրառման մեջ: Նա հավելել է նաև, որ դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով: Ավելի վաղ օրինակներով ՄԻՊ-ը ներկայացրել էր, որ Ադրբեջանի նախագահը, այդ երկրի իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները: ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |