Ադրբեջանցիները քանդել են Շուշիում Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը

Ադրբեջանցիները քանդել են Շուշիում Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները հերթական հայկական հուշարձանն են ավերել Շուշիում։ Խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մասին է։

Արբանյակից արված լուսանկարներում, որոնք հրապարակվել են Telegram-ալիքներում, երևում է, որ ավերված հուշարձանի տեղում դրոշաձող է տեղադրվել։

Հուշարձանը կառուցվել էր 12 տարի առաջ։

Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը միակ կոթողը չէ, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիում։ Նրանք քանդել են Կանաչ ժամ եկեղեցին, դեռևս պատերազմի ընթացքում հատուկ նշանառությամբ խոցել էին Ղազանչեցոց եկեղեցին, ինչպես նաև մի շարք հուշարձաններ են ոչնչացրել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---