ԿԳՄՍՆ․ «Նռան գույնի» նեգատիվ կադրերը կվերականգնվեն 2021-ին![]() 31 մարտի 2021 - 18:37 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականին իրականացվելու են ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված նեգատիվ կադրերի թվայնացման և վերականգնման աշխատանքներ, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Բացի այդ ամենից, հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանցկացվեն բացառիկ նմուշների ցուցադրություններ միջազգային հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը և «Լինկոլն» արվեստի կենտրոնը, Բրիտանիայի «Կինոկլասիկա» հիմնադրամը, Վաշինգտոնի Ազգային պատկերասրահը և այլն»,- ասել է Դումանյանը: Փարաջանովի «Նռան գույնը» թողարկվել է 1968-ին և նվիրված է աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովը ստիպված է եղել վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |