Ավետիքյան․ Զոհված 1826 զինվորի ընտանիք փոխհատուցում է ստացել

Ավետիքյան․ Զոհված 1826 զինվորի ընտանիք փոխհատուցում է ստացել

PanARMENIAN.Net - Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է զոհված 1826 զինծառայողի ընտանիքի, հայտարարել է դրա տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Այս պահին զոհվածների մասով հիմնադրամում 1023 գործ կա, դրանք ուսումնասիրվում են։

«Կամուրջ» ծրագրերի ներքո հատուցել ենք 1329 գործով: Այսպիսով, վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ է կատարել ու կատարում 3155 գործով, որը կազմում է շաբաթական 250 գործ, մեր կողմից հրապարակայնորեն խոստացված 100 գործի փոխարեն»,- գրել է Ավետիքյանը։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռևս չի հայտնել զոհված զինծառայողների հստակ թիվ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---