Սիմոնյան․ Ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ ընտրությունների գնալն է![]() 31 մարտի 2021 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով խորհրդարանական արտահերթ առաջիկա ընտրություններին, կարծիք է հայտնել, թե դրանց ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվամբ մասնակցելն է: Նա հավելել է, որ պատրաստվում են ընտրություններին, աշխատանքները սկսվել են, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նա չի բացառել, որ իրենց ընտրացուցակում հնարավոր է նոր անուններ լինեն: «Կան պատգամավորներ, որոնք լքեցին «Իմ քայլը», բնական է, որ իրենց հետ այլևս աշխատելն անհնար եմ համարում: Անգամ այսօր այստեղի նրանց աշխատանքը համարում եմ, մեղմ ասած, ոչ լեգիտիմ», - ասել է Սիմոնյանը։ Նա նշել է նաև, որ իր գործընկերների մեծ մասը շարունակելու է աշխատանքը, մի մասը կարող է գործադիրում շարունակել: «Ցնցումներից հետո կուռ մնացած թիմը շարունակելու է աշխատել»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |