Մինչև 100,000 դրամի աջակցություն՝ վիրավոր կամ հաշմանդամությամբ զինվորներին աշխատանքի ընդունողներին

Մինչև 100,000 դրամի աջակցություն՝ վիրավոր կամ հաշմանդամությամբ զինվորներին աշխատանքի ընդունողներին

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց աշխատանքի ընդունող գործատուները կխրախուսվեն։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այդպիսի գործատուները մինչև 100,000 դրամ աջակցություն կստանան։

Խոսքն այն գործատուների մասին է, ովքեր 2021-ի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն վերոնշյալ անձանց հետ։

Նախատեսվում է նաև մինչև 500,000 դրամ միանվագ փոխհատուցում տրամադրել աշխատատեղի հարմարեցման ծախսերի համար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---