Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել չին շախմատիստուհի Շեն Յանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը Գրան-պրիի առաջին շրջանի 3-րդ փուլում իր միավորները կիսեց չին շախմատիստուհի Շեն Յանի հետ: Շախմատիստուհիները համաձայնության եկան պարտիայի 64-րդ քայլում:



Չինաստանի մյուս երկու ներկայացուցիչեր Չժաո Սյուէն ու Հոու Իֆանը հաղթանակ տարան համապատասխանաբար ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի ու բուլղար շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հանդեպ: Էկվադորի ներկայացուցիչ Մարիա Բակերո Մարտայի պարտիան շվեդուհի Պիա Քրամլինգի հետ ավարտվեց առաջինի հաղթանակով: Վրաց շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն խաղաղ դաշն կնքեց ֆրանսուհի Մարի Սեբայի հետ: Նման արդյունք գրանցվեց նաեւ Թուրքիայի ներկայացուցիչ Բեթյուլ Քիմրե Յիլդիզի եւ հնդկուհի Հումպի Քոներուի պարտիայում:



Երեք փուլերից հետո Էլինա Դանիելյանը հավաքել է 1,5 միավոր եւ կիսում է 5-7-րդ տեղերը Մայա Չիբուրդանիձեի ու Անտոանետա Ստեֆանովայի հետ:



Գրան-պրիի 4-րդ փուլում Էլինա Դանիելյանը հանդիպել է վրացուհի Մայա Չիբուրդանիձեի հետ: Երկու շախմատիստուհիների ակտիվում կա 1,5-ական միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---