Oդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող վարորդները տարեկան 200,000 դրամ տուրք կվճարեն

Oդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող վարորդները տարեկան 200,000 դրամ տուրք կվճարեն

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով առաջարկում է օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություններ կազմակերպման համար սահմանել Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կկազմի տարեկան 200,000 դրամ:

Նիստում հավանություն է տրվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Նախատեսվում է, որ փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն անօրինական փոխադրումները: Սահմանվում են նաև օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները:

Ըստ գործող կարգի, տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը՝ օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի։ Օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---