Սարալանջում 140 բարդի ու 100 սոճի կտնկվի

Սարալանջում 140 բարդի ու 100 սոճի կտնկվի

PanARMENIAN.Net - Շուտով կմեկնարկի Սարալանջում ծառատունկի առաջին փուլը՝ կստեղծվի 140 բարդու երկշերտ հատված և 100 սոճուխմբային տունկ կլինի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա հիշեցրել է նաև, որ 2020-ին Սարալանջում ոռոգման նոր համակարգ է անցկացվել։

«Սկսվել է Հյուսիսային պողոտայի ծաղկանոցների ձևավորումը, իսկ Խանջյան փողոցում կտնկվեն նշենիներ (165 հատ), հուդայածառեր (20 հատ) և զանգվածներով տնկած ծաղկող թփեր»,-գրել է նա։

Քաղաքում տնկվող բույսերի զգալի մասը Երևանի ջերմոց-տնկարանում է աճեցվում: Բաց տնկարանը ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կառույցի ջերմոցատնկարանային վարչության կողմից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---