Լավրով․ ՌԴ-ին և Թուրքիային միշտ հաջողվում է փոխհամաձայնության գալ

Լավրով․ ՌԴ-ին և Թուրքիային միշտ հաջողվում է փոխհամաձայնության գալ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ակումբում հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները երբեմն լրջորեն տարբերվում են, այդ թվում սիրիական կարգավորման հարցում, սակայն կողմերին միշտ հաջողվում է փոխզիջում գտնել։

«Երբեմն մեր դիրqորոշումները լրջորեն են տարբերվում, սակայն, մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, քանի որ միշտ կարողանում ենք մեր թուրք գործընկերների հետ գտնել լուծումներ, որոնք ընդունելի են և մեր, և նրանց համար»,-ասել է նախարարը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Ըստ Լավրովի, դա բնորոշ է և նախագահների, և ԱԳ նախարարների հանդիպումներին։ «Միշտ ավելի լավ է պայմանավորվել մի մարդու հետ, որն ազդում է կոնկրետ իրավիճակի վրա և քեզանից տարբերվող հայացքներ ունի»,-ասել է Լավրովը։

Որպես օրինակ Լավրովը բերել է Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Մի քանի տարի առաջ համաձայնեցված արձանագրությունն ավելի դանդաղ է կատարվում, քան նախատեսվում էր, սակայն թուրքական կողմը հաստատում է իր պարտավորությունները՝ այդ թվում զինյալ ընդդիմադիրների տարանջատումը։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---