Զեյնալյան․ Covid-19-ի դեպքերի աճը Փաշինյանի մարզային այցերով պայմանավորված չէ 1 ապրիլի 2021 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի թվերի աճը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերով պայմանավորված չէ, քանի որ թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Նա նշել է, թե երկրում ոչ թե քարոզարշավ է ընթանում, այլ մարզայի այցեր։ «Թվերը սկսել են աճել մեկ ամիս առաջ, և դա պայմանավորված չի վարչապետի մարզեր այցելություններով։ Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը։ Այս ընթացքում առողջապահական համակարգն է վերակազմակերպվել։ Այս պահին 20 բուժհաստատություն ներգրավված է բուժօգնության պրոցեսի մեջ, պոլիկլինիկաներն իրենց ամբողջ թափով իրականացնում են իրենց առջեւ դրված գործառույթները»,- նշել է նա, փոխանցում է Factor.am-ը։ Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ իշխանությունը հետ կանգնի ընտրությունների գնալու որոշումից, համավարակի պատճառով, Զեյնալյանն արձագանքել է, որ կանխատեսումներ անել պետք չէ։ «Եկեք կանխատեսումներ չանենք։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս պահին նման մտավախություն չկա, շարժվում ենք ըստ նախանշված օրակարգի։ Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել ընտրական պրոցեսը, ապա միգուցե նաեւ այդ քայլի գնանք»,-ասել է նա։ Հայաստանում 2021-ի հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցեր է իրականացնում։ Երկրում նախընտրական շրջանին ընդառաջ նաև ավելանում են կորոնավիրուսի դեպքերը։ Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել էր համավարակի դեմ պայքարի խիստ մեթոդների վերադառնալու անհրաժեշտությունից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները |