Հարությունյան․ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումն առնվազն ԼՂԻՄ սահմաններում, օրակարգում է![]() 1 ապրիլի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջան այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքը 44-օրյա պատերազմի արդյունքում սահմանակից է դարձել ադրբեջանական ուժերին։ Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան։ «Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է», - ասել է Հարությունյանը տեղի բնակիչների հետ հանդիպմանը մարտի 7-ին։ Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին: Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |