Դատախազություն․ Նախագահի քաղաքացիության մասին հաղորդումը ՀՔԾ-ում է 1 ապրիլի 2021 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ մի խումբ փաստաբանների հաղորդումը, ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Նախնական ուսումնասիրության արդյունքում հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,-նշել է Աբրահամյանը: ՔՕ 180-181-րդ հոդվածները համապատասխանաբար վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին։ Ավելի վաղ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ կապված նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ։ Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին Միացյալ Թագավորության առնվազն 10 տարվա քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |