Փաշինյանի ու ՌԴ փոխվարչապետի հանդիպմանն ընգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարևորությունը![]() 2 ապրիլի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանն առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր»,-հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նրանք մտքեր են փոխանակել նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Ավելի վաղ Երևանում Օվերչուկը հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվել էր երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |