Երևանյան լիճը մաքրվում է․ Աղտոտվածության պատճառը բնակիչների անբարեխիղճ պահվածքն է![]() 2 ապրիլի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը սկսել է Երևանյան լճի մաքրման այս տարվա աշխատանքները: Քաղաքապետարանից նշում են, որ լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Երևանյան ջրամբարը կառուցվել է 1970-ին՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի վայրում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը, այլև հաշվի առնելով Երևանի կլիմայական չոր պայմանները՝ ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |