Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինին 2 ապրիլի 2021 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ ապրիլի 7-ին հանդիպում է նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ֆեյսբուքայն իր էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նշվում է նաև, որ Պուտինի հետ հանդիպումով պայմանավորված՝ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ «Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով»,-ասվում է գրառման մեջ։ Այվազյանի և Լավրովի հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցը: Փաշինյանի վերջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել 2021թ․ հունվարի 11-ին, որին հաջորդել է եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |