Նախագահ․ Ամենը պետք է արվի, որ ժամկետայինները զգան՝ իրենց արածը գնահատվում է 2 ապրիլի 2021 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների: Նախաձեռնությունը միավորում է արցախյան պատերազմի մասնակից և դեռևս ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողներին: Նախագահը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ զինծառայողները զգան և հասկանան՝ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից։ Հանդիպման մասնակիցները Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի: Նրանք նշել են, որ ցանկացել են նախագահին անձամբ տեղեկացնել իրենց խնդիրների մասին, ակնկալելով, որ իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակում նա աջակցի դրանց լուծմանը: Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել՝ աջակցելու համար: «Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար»,- ընդգծել է Սարգսյանը: Նա առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը: Ժամկետային զինծառայողների ծնողները 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականցնում ՊՆ և պետական այլ կառույցների մոտ։ Նրանք Արցախում ծառայողների համար անվտանգության երաշխիքներ էին պահանջում և ծառայության պայմանների և բուժօգնության բարելավում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |