Զախարովա․ ՌԴ-ն կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղումը ԼՂ հակամարտության գոտի 2 ապրիլի 2021 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին հարցը, հայտարարել է, որ Ռուսաստանը կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղումը ԼՂ հակամարտության գոտի, գրում է Sputnik Արմենիան։ «Մեր հետևողական դիրքորոշումը հետևյալն է՝ մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մշակութային և կրոնական նշանակության օբյեկտների հանդեպ խնամքով վերաբերմունքի օգտին։ Մենք հաստատում ենք տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղման կարևորությունը»,- ասել է նա։ Դեռևս 2020-ի նոյեմբերի 20-ին ՅՈւՆԵՍԿՕ-ից պատրաստակամություն էին հայտնել ԼՂ ու հարակից շրջանների պատմամշակութային նշանակալի հուշարձանների գույքագրում իրականացնել։ Զախարովան հավաստիացրել է, որ Մոսկվան պահպանում է կապը կողմերի հետ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ։ Ադրբեջանցիները կանոնավոր կերպով ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ եթե Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական եկեղեցին պահպանվում է, ապա միայն այն որպես «աղվանական» ներկայացնելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է կոչ անում ջնջել եկեղեցիների պատերից հայերեն արձանագրությունները։ Ադրբեջացիները մասնակի քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, պղծել պատերազմի ժամանակ արդեն վնասված Ղազանչեցոց եկեղեցին, քանդել են Հայերանական մեծ պատերամի հայ հերսների հուշարձանները։ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |