«Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածն անժամկետ է դարձել![]() 2 ապրիլի 2021 - 14:02 AMT PanARMENIAN.Net - «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածը, որը հնարավորություն է տալիս ՌԴ մեկնել՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը, անժամկետ է դարձել։ ՌԴ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ծրագիրը ՀՀ և Բելառուսի քաղաքացիներից բացի, կգործի նաև Ղրղզստանի համար։ Ըստ ծրագրի՝ քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, ինչն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ: «Ճամփորդիր առանց Covid-19» ծրագիրը պաշտոնապես գործարկվել է փետրվարի 1-ից, այն գործում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |