ՀՀ-ից գեղասահորդները Covid-19-ի դրական կեղծ թեստի պատճառով զրկվել են Օլիմպիական ուղեգիր տվող մրցույթին մասնակցելուց 2 ապրիլի 2021 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Մոնրեալում մարզվող հայ գեղասահորդների զույգը զրկվել է Օլիմպիական ուղեգրի պայքարի համար անցկացվող մրցումներին մասնակցելուց՝ Covid-19-ի դրական կեղծ թեստի պատճառով, փոխանցում է CTV News-ը։ Թինա Կարապետյան - Սայմոն Պրու-Սենեկալ գեղասահորդների զույգը թեստի դրական պատասխանը ստացել է մարտի 26-ին՝ մրցույթի օրը։ Աղբյուրի բնորոշմամբ՝ կորոնավիրուսի դրական թեստը գեղասահորդների համար «ողբերգական շրջադարձ էր»՝ հաշվի առնելով նաև, թե որքան ժամանակ են նրանք պատրաստվել մրցույթին՝ երկու տարի։ Գեղասահորդների զույգը պատրաստվել էր մրցույթին ներկայանալ շվեդական ABBA խմբի Mamma Mia կատարման ներքո։ Համանման մրցույթում 3 տարի առաջ նրանք 22-րդ հորիզոնականն էին զբաղեցրել, այս մրցույթում անհրաժեշտ է լինել առաջին 19-ի մեջ՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Գեղասահորդների զույգն այժմ դիմել է ՀՀ սպորտի ֆեդերացիա՝ հարցով որևէ լուծում գտնելու համար։ Զույգը դեռ հնարավորություն ունի Օլիմպիական ուղեգիր նվաճել սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք մեկ այլ մրցույթի միջոցով։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |