Բաբայան․ Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել![]() 2 ապրիլի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել: Նա նաև ընդգծել է, որ ամեն ինչ անելու են եղածը պահպանելու համար, գրում է Aysor.am-ը։ «Որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել: Կարմիր շուկան հայկական է, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի տարածաքում է գտնվում, հետևաբար, դրա կարգավիճակը փոխելու, Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի», - նշել է նախարարը: Նա նշել է նաև, որ ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը, իր կարծիքով, պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում։ «Թուրքիան եղել է և կմնա հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը: Դրա մասին իրենք են հայտարարել: Դրանք իմ ասածը չէ, պաշտոնական Անկարայի ու Բաքվի հայտարարություններն են և ոչ միայն հայտարարությունները, այլև՝ գործողությունները», - նշել է նա: Բաբայանի խոսքով՝ պատերազմի ժամանակ Թուրքիան նորից իր դեմքը ցույց տվեց. «Շատերը, գուցե, մոռացել էին նրա դեմքը, բայց նա նորից ցույց տվեց, հետևաբար, պետք է շատ խելացի, իրատեսական քաղաքականություն վարենք, երբևիցե չմոռանանք՝ ում հետ գործ ունենք»: ԱԳ նախարարը նկատել է՝ լավ է, որ ուզում ենք տարբեր երկրների հետ հարաբերություններ լավացնել, բայց այլ հարց է՝ այդ երկրներն ուզո՞ւմ են մեզ հետ հարաբերությունները լավացնել և ի՞նչ գնով են ուզում անել դա: Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային, շեշտել էր, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն։ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում և 44 օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի մոտակայքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |