Պուտինն ու Փաշինյանը կանդրադառնան ԼՂ իրավիճակին և ՀՀ-ում ընտրական գործընացին![]() 2 ապրիլի 2021 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցին Մոսկվա, ասել է, որ երկու երկրի ղեկավարները կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ընտրական գործընացը ՀՀ-ում, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ «Այո, ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա։ Տեղի կունենան նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, «առաջին հերթին քննարկվելու է Ղարաբաղում մարտական գործողություններին վերջ դրած եռակողմ հայտարարության իրագործումը»։ Պեսկովը հավելել է նաև, որ օրակարգում են «Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերը, կարծիքների փոխանակում կլինի Հայաստանում մեկնարկած ընտրական գործընթացի վերաբերյալ, հայ-ռուսական գործակցության այլ ակտուալ հարցեր կքննարկվեն»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ ապրիլի 7-ին հանդիպում է նախատեսված Պուտինի հետ։ Դրանով պայմանավորված՝ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |