Շվեյցարացի պատգամավորներ․ Թուրքիան ԼՂ պատերազմում վարձկանների է ներգրավել

Շվեյցարացի պատգամավորներ․ Թուրքիան ԼՂ պատերազմում վարձկանների է ներգրավել

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավոր հորդորել են իրենց երկրի կառավարությանը ճնշել Թուրքիային իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերով, փոխանցում է ANF News-ը։

Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Պատգամավորները հիշեցրել են, որ Անկարան նույն կերպ գործել է նաև Լիբիայում։

Նրանք կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Պատգամավորները նշել են նաև, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը տանում է բռնապետության ուղով։

44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցուցաբերել՝ ինչպես զենքի տրամադրման, այնպես էլ տարածաշրջան վարձկանների տեղափոխելով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---