Ուկրաինական ևս մեկ լոուքոսթեր Երևանը կկապի Կիևի, Օդեսայի և Լվովի հետ![]() 3 ապրիլի 2021 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայությունը ևս մեկ ուկրաինական լոուքոսթեր Bees Airline-ին դեպի ՀՀ թռիչքներ կատարելու արտոնություն է տվել։ Սա արդեն երրորդ ավիաընկերությունն է և երկրորդ լոուքոսթերը, որը չվերթեր է իրականացնելու Ուկրաինայից ՀՀ։ Կիև-Երևան չվերթերը կմեկնարկեն ապրիլի 29-ից, շաբաթական երկու անգամ։ Ավիատոմսերի արժեքը 980 գրիվնա է (մոտ 34 դոլար) մեկ ուղղությամբ՝ Light սակագնով, որը ներառում է 7 կգ ձեռքի քաշ։ Օդեսայից Երևան Bees Airline-ի թռիչքները կմեկնարկեն հունիսի 14-ից՝ շաբաթական երկու անգամ։ Տոմսերի արժեքը 999 գրիվնա է (մոտ $35) առանց հետադարձի, Light սակագնով։ Bees Airline-ը նաև կանոնավոր թռիչքներ կիրականացնի Երևանից Լվով։ Այժմ Ուկրաինայից Երևան թռիչքներ են իրականացնում ՄԱՈւ և SkyUp ավիաընկերությունները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |