ԱԺ նախագահի հանդեպ բռնության մեջ մեղադրվողը կալանավորվել է![]() 2 ապրիլի 2021 - 19:15 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք է առաջադրվել Ժ. Ս.-ին: Նա կալանավորվել է։ Նոյեմբերի լույս 10-ի գիշերը պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության հանրայնացումից հետո ցուցարարները հավաքվել էին կառավարության և ԱԺ շենքի մոտ, ներխուժել և վնասել պետական գույքը։ Մեղադրանքը ներկայացվել է ՔՕ 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը) 2-րդ մասով (պատժվում է 3-8 տարի ազատազրկմամբ) և 301.1 հոդվածի (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու) 1-ին մասով (պատժվում է 3-10 տարի ազատազրկմամբ): Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020-ի նոյեմբերի 13-ի որոշմամբ բավարարել էր վերջնիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը և Ժ. Ս-ն նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 ամսով կալանավորումը: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել մեղադրյալի պաշտպանը, որը Վերաքննիչի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ. Ս-ն ազատվել էր կալանքից: Դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք: Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայնելով Ժ. Ս.-ի կողմից՝ իրեն վերագրվող հանցագործության կատարմանն ուղղակի առնչություն ունենալու վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, ապրիլի 2-ի որոշմամբ բավարարել է այն՝ բեկանելով Վերաքննիչի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Դրա կատարումն ապահովելու նպատակով Վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, և Ժ. Ս. կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |