Գերմանիայի հայ համայնքը եկեղեցի է ձեռք բերել Հալլե քաղաքում10 մարտի 2009 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Հալլե քաղաքի Ամենսդորֆ շրջանի հայ համայնքը հողատարածք է ձեռք բերել, որտեղ գտնվում է հին կաթոլիկ եկեղեցու շենքը: Ինչպես ասել է համայնքի հովվապետ սրբազան Արիստակես Այվազյանը, սա Գերմանիայի միակ եկեղեցին է, որը հանդիսանում է հայերի սեփականությունը: Գետտինգեն եւ Քյոլն քաղաքներում եւս երկու եկեղեցի է տրամադրվել հայ կրոնական համայնքներին մշտական օգտագործման համար: Ամենսդորֆի ընկերակցության նախագահ Հերբերտ Զիգֆրիդը իր երախտագիտությունն է հայտնել հողամասը ձեռք բերած հայ համայնքին: «Նախկինում այս շենքում կաթոլիկ եկեղեցի է եղել, որը 3 տարի առաջ դադարեցրեց իր գործունեությունը: Մենք վախենում էինք, որ այդ համալիրը լքված կմնա: Իսկ այսօր մենք գոհ ենք, որ այդ տարածքը քաղաքապետարանի համաձայնությամբ կօգտագործվի հավատացյալներին եկեղեցի բերելու համար»,-ասել է նա: Եկեղեցու հանդիսավոր օծումը տեղի կունենա մայիսին կամ հուլիսին, քանի որ դեռեւս վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Գերմանիայում գործում են 15 հայ համայնքներ, մասնավորապես, Բեռլինում, Մյունխենում, Բիլեֆելդում եւ Քյոլնում: Շուրջ 50 000 հայեր են ընդգրկված համայնքներում եւ նրանք եկեղեցու կարիք ունեն: Հայ եպիսկոպոսի առաջնորդարանը գտնվում է Քյոլնում, հաղորդում է Բեռլինի հայ համայնքի կայքէջը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |