Բելգիայում ոստիկաններն արցունքաբեր գազ ու ջրցան են կիրառել հակահամաճարակային կանոնները խախտողների դեմ![]() 3 ապրիլի 2021 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել հակահամաճարակային կանոնները խախտողների դեմ, փոխանցում է Deutsche Welle-ն։ Բելգիայում համաճարակի պատճառով արգելվում է դրսում`մաքուր օդին, 4-ից ավելի մարդու հավաքվելը։ Դեպքից առաջ ոստիկանները հավաքվածներին հորդորել են լքել այգին՝ հիգիենայի կանոնների խախտման պատճառով, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ շշեր, ճյուղեր են նետել։ Արդյունքում 11 մարդ է ձերբակալվել։ Ավելի վաղ բելգիական մեկ այլ այգում մի քնաի հազար մարդ երաժշտական միջոցառում է կազմակերպել՝ դժգոհելով հակակորոնավիրուսային սահմանափակումներից։ Ոստիկանների հետ բախումներ էին եղել, նրանցից մի քանիսը վիրավորվել էր։ 11․5 մլն բնակչություն ունեցող Բելգիայում կորոնավիրուսի 887,920 հաստատված դեպք կա, 23000 մարդ է մահացել վարակից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |