Մեկ ժամում ՀՀ-ում 2 երկրաշարժ է եղել![]() 3 ապրիլի 2021 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08:15-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Դաստակերտում` 2-3 բալ ուժգնությամբ: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներո։ Ապրիլի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին), Գեղարքունիքի մարզի Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ է գարնցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շորժայում` 2 բալ ուժգնությամբ: ԱԻՆ-ը երկրաշարժը գրանցել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |