ՌԴ դեսպան․ Կողմ ենք գերիների փոխանակմանը` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

ՌԴ դեսպան․ Կողմ ենք գերիների փոխանակմանը` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

PanARMENIAN.Net - Մոսկվան հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին կողմ է, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Sputnik Armenia-ն:

«Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ, ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,- ասել է դեսպանը։

Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ 200 հայ գերի կա, հայկական կողմը գերիների թվի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հայտնել։ Ադրբեջանցները հայ գերիներին ներկայացնում են որպես ահաբեկիչ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---