Հայրենիքի փրկության շարժումն ազատում է Դեմիրճյան փողոցը և կոչ անում ոտքի ելնել

Հայրենիքի փրկության շարժումն ազատում է Դեմիրճյան փողոցը և կոչ անում ոտքի ելնել

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումն ազատում է Դեմիրճյան փողոցը, ասվում է տարածված հայտարարության մեջ։

Շարժումը կոչ է անում ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել իրենց հանդիպումներին ու հավաքներին։

Նշվում է, որ մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։

Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։

«Ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ»,- ասված է հայտարարության մեջ։

Շարժումը հրավիրում է հանդիպման ապրիլի 6-ին՝ ժամը 14։00, Սևանում գտնվող Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակ։

Հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---