Ավինյան․ Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս![]() 3 ապրիլի 2021 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Կոմանդոսը հայ ռազմական արվեստի խոշոր գործիչներից էր, որը ոչ միայն պատկերացնում էր ռազմական գիտելիքի տեսական կողմը, այլև գործնականում ապացուցել էր դրա կիրառելիությունը` Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացմամբ։ «Հավերժի ճամփան բռնելով` Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։ Մարդ, որի ժամանակակիցը լինելու բախտ է վիճակվել բոլորիս, և որից, որպես օրինակելի գործչի, պիտի սովորեն հաջորդ սերունդները», - գրել է Ավինյանը։ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, լեգենդար զորահրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) մահացել է մարտի 31-ին։ Ապրիլի 3-ին նրան հուղարկավորել են Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում՝ այդպիսին էր նրա դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |